ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Արցախ (Նորանոր) _ Ապրիլի 2-ը Արցախում բնակվող սիրիահայ բժիշկ Գառնիկ Ջոզիկյանի ծննդյան օրն է: 2016-ի ապրիլին տարեդարձը պատճառ չեղավ, որպեսզի Արցախում պատերազմական իրավիճակի մասին լուրը լսելուն պես նա շտապեր Մարտակերտի շրջանի հիվանդանոց ու իր մասնագիտական օգնությունը ցույց տար վիրավոր զինվորներին: Ե՛ւ հպարտություն, և՛ տխրություն էինք